Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

2016-ին կրճատումներ կլինեն պետական կառավարման համակարգում

2016-ին կրճատումներ կլինեն պետական կառավարման համակարգում
30.12.2015 | 17:39

Հայաստանի կառավարությունը քայլեր կձեռնարկի պետական ապարատի կրճատման ուղղությամբ՝ դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ պետական ապարատի օպտիմալացման քայլեր կձեռնարկվեն։ «Իհարկե 2016 թ. նոր մոտեցումներ կմշակվեն, նոր առաջարկներ կներկայացվեն, կկրճատվեն ծախսերը, և մենք բոլորս մտադիր ենք արդյունավետ ծախսեր իրականացնել»,- ասել է վարչապետը։

Դիտվել է՝ 1054

Մեկնաբանություններ